Բաքուն արձագանքել է բանակցություններ սկսելու՝ Լեռնային Ղարաբաղի առաջարկին


Ադրբեջանի նախագահի աշխատակազմից արձագանքել են բանակցություններ սկսելու՝ Լեռնային Ղարաբաղի առաջարկին, պատրաստակամություն հայտնել Եվլախում հանդիպել ԼՂ ներկայացուցիչների հետ:

Ադրբեջանում հավելել են, որ ռազմական գործողությունները չեն դադարի, մինչև Պաշտպանության բանակը վայր չդնի զենքը, և ԼՂ իշխանությունները չլուծարվեն։