Արմեն Գրիգորյանը Ալի-Աքբար Ահմադիանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությունը և ստեղծված իրավիճակի հետևանքները


ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 1-ին Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետություն Ազգային անվտանգության Գերագույն խոհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից։
 
 
ԱԽ քարտուղարը հանգամանալից ներկայացրել է վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված հարձակման մանրամասները՝ որի հետևանքով տեղի է ունենում ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանում:
 
Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը և ստեղծված իրավիճակի հետևանքները: Զրուցակիցները կարևորել են ՀՀ տարածքային ամբողջականությունը:
 
Երկուստեք ընդգծվել է երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը: