Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ակցիա Ախալքալաքում

Ախալքալաքի մունիցիպալիտետի Գենդերային հավասարության խորհուրդը միանում է «Վարդագույն հոկտեմբեր» միջազգային ամսին։

Այս մասին տեղեկանում ենք Ախալքալաքի շրջանային ժողովի ֆբ էջում։

«Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 16:00-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում տեղի ունեցավ ակցիա՝ կենդանի շղթա և վարդագույն փուչիկների բաց թողնում։ Մասնակցում էին նաև Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոցի Քաղաքացիական կրթության ակումբի սաները։
Ժամը 20:00-ին Ախալքալաքի Սակրեբուլոյի շենքը կլուսավորվի վարդագույն, ու հոկտեմբեր ամսվա ընթացքում շենքը վարդագույն է լուսավորվելու։
Միասին մենք կհաղթենք կրծքագեղձի քաղցկեղին»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։