Ախալցխայի բաց առաջնությունում մեր հայրենակիցները մրցանակային տեղեր են զբաղեցրել

Ախալցխայի կենտրոնական մարզադաշտում կայացավ «Ախալցխայի բաց առաջնություն» աթլետիկայի  առաջնությունը։ Ավանդաբար մրցաշարին մասնակցում էին մարզիկներ Վրաստանի տարբեր շրջաններից։

Միմյանց հետ մրցեցին Ախալցխայի, Թբիլիսիի, Քութայիսիի, Բորժոմիի, Խոբիի, Փոթիի, Բաթումիի և Մարտվիլիի թիմերը։ Առաջնությունում հաջող հանդես եկան ախալցխացի մարզիկները և նվաճեցին 9 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե մեդալ:

1-ին տեղ՝ Հակոբ Շուշանյան, Ասյա Այվազյան, Դավիթ Քոսյան, Ասյա Չարուխչան, Գևորգ Սարգիսյան, Օթարի Գվիրջիշվիլի, Մինդիա Էնդելաձե և Սոֆի Կուրմաշվիլի։

2-րդ տեղը և արծաթե մեդալակիրներ են դարձել Անի Քյուրքչյանը, Նիկոլոզ Կապանաձեն, Ալեքսանդր Քյուրքչյանը և Գևորգ Մեյթանջյանը։

Լևոն Գոմցյանը, Սամվել Քոսյանը և Բարբարե Բարձիմաձեն զբաղեցրին երրորդ տեղը և նվաճեցին բրոնզե մեդալներ։

Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին շնորհվեցին պատվոգրեր, մեդալներ, դրամական պարգեւներ։ Մրցաշարը կազմակերպել էր «Ախալցխայի քաղաքապետարանի մարզական միությունը»։