Զախարովան նշել է, որ Լեռնային Ղարաբաղում գերիների խնդիրը լուծելու համար լավ պայմաններ են ստեղծվել

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարվածների ճակատագրին, հույս է հայտնել, որ հարցը հաջողությամբ կլուծվի: Զախարովայի խոսքով՝ դրա համար լավ պայմաններ են ստեղծվել:

«Հիմք ենք ընդունում այն, որ ցանկացած իրավիճակում պահվող անձանց նկատմամբ պետք է կիրառվեն մարդասիրական իրավունքի նորմերը: Մենք մեր գործընկերներին թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ ձևաչափով բազմիցս կոչ ենք արել կատարել գերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: