Պատրուշևն ու Ալիևը քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ապահովման հետ կապված հարցեր

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Բաքու այցի ժամանակ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև միջազգային անվտանգության ամրապնդումը:

Քննարկվել է տարբեր ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության հարցերի լայն շրջանակ: Շեշտը դրվել է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության ապահովման ու ամրապնդման հետ կապված թեմաների վրա: