Վրաստանում ՀՀ դեսպանն այցելել է Թբիլիսիի N103 դպրոց

Հոկտեմբերի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելեց Թբիլիսիի համար 103 հանրային դպրոց, որտեղ հանդիպում ունեցավ դպրոցի տնօրեն Արչիլ Չխաիձեի, ուսմասվարի, շրջանային ռեսուրս կենտրոնի ղեկավարի և մի շարք ուսուցիչների հետ։

Դպրոցի տնօրենի և մանկավարժների ուղեկցությամբ ՀՀ դեսպանը շրջայց կատարեց դպրոցի դասասենյակներում, ծանոթացավ ուսումնական պրոցեսի կազմակերպման համար ստեղծված լավ պայմաններին և ողջունեց դպրոցի հայկական ավագ դասարաններում սովորող աշակերտներին։

Այցի ավարտին ՀՀ դեսպանը դպրոցին նվիրեց գրքեր։

Տեղեկությունը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության ֆբ էջից։