Ռուսաստանը չկարողացավ վերադառնալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը մերժել է Մարդու իրավունքների խորհուրդ վերադառնալու Ռուսաստանի հայտը։ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային խմբին հատկացված երկու թափուր տեղերը ստացել են Ալբանիան և Բուլղարիան։

Խորհրդի կազմում ընտրվել է 15 պետություն՝ Ալբանիան, Բրազիլիան, Բուլղարիան, Բուրունդին, Չինաստանը, Փղոսկրի Ափը, Կուբան, Դոմինիկյան Հանրապետությունը, Ֆրանսիան, Գանան, Ինդոնեզիան, Ճապոնիան, Քուվեյթը, Մալավին և Նիդերլանդները։

Ռուսաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից հեռացվել է 2022 թվականի ապրիլին՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով։ Նրա տեղն այն ժամանակ զբաղեցրել է Չեխիան։

Սեպտեմբերին Ռուսաստանը սկսել է իր վերադարձի աջակցության արշավը, սակայն ստացել է 83 ձայնի աջակցություն՝ անհրաժեշտ 97-ի փոխարեն:

Վերընտրվելու դեպքում նա խոստացել էր «ակտիվորեն խթանել համագործակցության սկզբունքները և ամրապնդել կառուցողական, փոխադարձ հարգանքով երկխոսությունը»: