Բանակցությունների թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է. Պուտինն ու Ալիևը հանդիպել են Բիշքեկում

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդիպել են Բիշքեկում:
 
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարներն ուշադրություն կդարձնեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետ կապված հարցերին:
 
«Թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, բայց մենք ունենք նաև այլ օրակարգ, այն բավականին ընդարձակ է»,- ասել է Պուտինը: