Վերանորոգվում է Ախալքալաքի գեղարվեստի դպրոցի շենքը

Ընթացքի մեջ են վերանորոգողական աշխատանքները, ըստ որի առաջիկայում դպրոցը կունենա ավելի բարեկարգ տեսք։

«Ախալքալաքի գեղարվեստի դպրոցի շենքը կարևոր վայր է Ախալքալաքցի երիտասարդների ոչ ֆորմալ կրթության համար։ Դպրոցի վերանորոգումը և ժամանակակից ենթակառուցվածքների բարելավումը զգալիորեն կբարելավի ուսումնական միջավայրը»,- նշվում է Ախալքալաքի քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ։

Ծրագրի արժեքը կազմում է մոտ 60000 լարի և ամբողջությամբ ֆինանսավորվում է տեղական բյուջեից։