«Ղամիս շոու» բենդն Ախալքալաքում էր

Հոկտեմբերի 15-ին Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում տեղի ունեցավ «Ղամիս շոու» բենդի համերգը։

Համերգը պետք է կայանար սեպտեմբերի 9-ին Ախալքալաքի տոնի շդջանակներում, սակայն այն ետաձգվել էր պայմանավորված Գուրիայում տեղի ունեցած բնական աղետով։

Համերգը 2-րդ անգամ ետաձգվեց պայմանավորված՝ Արցախում Ադրբեջանի կողմից սանձվզերծած պատերազմով, քանի որ Ախալքալաքի բնակչությունը վշտակցում էր 200-ից ավելի զոհված հայրենակիցների հիշատակը։

«Ղամիս շոու»  բենդը վրացական հայտնի խումբ է, որի համերգը սպասված տոնական իրադարձություն էր նաեւ Ախալքալաքում։