Թեհրանը Գազայի շուրջ իրավիճակը քննարկել է Փարիզի և Պեկինի հետ

Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսով քննարկել է ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ: Բանակցությունների ընթացքում Իրանի նախագահն ընդգծել է, որ Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ շարունակվող ագրեսիայի, ռազմական հանցագործությունների և սպանությունների, ինչպես նաև Գազայի շրջափակման ֆոնին առկա է իրավիճակի բարդացման և այլ ճակատների բացման հավանականություն:

Իրավիճակը Իրանի ԱԳ նախարարը քննարկել է Չինաստանի արտգործնախարարի հետ: Վան Իի հետ հեռախոսազրույցում Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը շատ զգայուն է, և այժմ առաջնահերթությունը Գազայում կանանց, երեխաների և խաղաղ բնակիչների դեմ Իսրայելի հարձակումներն ու հանցագործությունները դադարեցնելն է: Չինաստանի արտաքին գործերի նախարարն անընդունելի է համարել Գազայի հատվածի բնակչության դեմ կոլեկտիվ պատիժը և ընդգծել մարդասիրական օգնության միջանցքի ստեղծումը։

Միջազգային այլ իրադարձությունների մանրամասները՝ տեսանյութում: