Լեռնային Ղարաբաղում նախատեսվում է վերաբնակեցնել ընդհանուր առմամբ 140 000 մարդ. Ալիև

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակված է։

«Շատերը կրկնում էին, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, մենք ցույց տվեցինք, որ ունի: Դա մեծ երջանկություն է»,- հավելել է Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում նախատեսվում է վերաբնակեցնել ընդհանուր առմամբ 140 000 մարդ: Ալիևը նաև նշել է՝ որոշ ժամանակ անց Լեռնային Ղարաբաղը մեծ խթան կհաղորդի Ադրբեջանի տնտեսությանը: