Եվրախորհրդարանի նախագահի հետ քննարկել ենք ԼՂ-ում էթնիկ զտումների հետևանքով ստեղծված իրավիճակը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ հանդիպման մասին:

«Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտումների և ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը»,- նշել է վարչապետը X-ի (նախկին Twitter) իր պաշտոնական միկրոբլոգում: