Հարյուրավոր զոհեր` Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով. ՀԱՄԱՍ-ը մեղադրում է Իսրայելին

ՀԱՄԱՍ-ն Իսրայելին մեղադրում է Գազայի հատվածում գտնվող Ալ-Ահլի հիվանդանոցին հարվածելու համար: DW-ի հաղորդմամբ` հարձակման հետևանքով հարյուրավոր մարդիկ են մահացել: Ամենատարբեր տվյալներով` զոհերի թիվը տատանվում է 200-ից 500-ի միջև. հստակ թիվ դեռ չի նշվում:

Իսրայելը չի հաստատում իր` հիվանդանոցին հարված հասցնելու մասին տեղեկությունը: Իսրայելական կողմի հաղորդմամբ` զինվորականները ստուգում են հիվանդանոցի շենքի փլուզման մասին հաղորդագրությունները, սակայն վերջիններս տեղեկություն չունեն` արդյոք դա Իսրայելի հարձակման հետևանք է: