Իսրայելը գոյութենական պայքար է մղում. Նեթանյահու

Վրաստանի խորհրդարանում քննարկվել է նախագահի իմփիչմենթի հարցը: Նիստին նախորդել էր Սահմանադրական դատարանի որոշումը, ըստ որի՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, առանց Կառավարության թույլտվության միջազգային այցեր ու տարբեր պետությունների ղեկավարների հետ հանդիպումներ իրականացնելով՝ խախտել է երկրի Հիմնական օրենքը։ Այդուամենայնիվ, նախագահի պաշտոնազրկման որոշում ընդունել չի հաջողվել. կողմ է քվեարկել 86 պատգամավոր՝ անհրաժեշտ 100-ի փոխարեն, դեմ է քվեարկել մեկ պատգամավոր, ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։

«Դուք չեք կարող ինձ վնասել այս գործընթացով, այսօր ոչ թե իմ իմպիչմենտի հարցն էր, այլ մեր երկրի եվրոպական ապագայի»,- ասել է Զուրաբիշվիլին, հավելել՝ ամեն ինչ կանի, որ Վրաստանը Եվրամիության անդամ դառնա:

Տարածաշրջանային և միջազգային ուշագրավ այլ նորություններ՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում: