Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Ջիդդայում, քննարկել բազմակողմ ձևաչափով համագործակցության հարցեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև գոյություն ունեցող համագործակցությանը, բազմակողմ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր, ինչպես նաև ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում:

Բայրամովը հանդիպման ընթացքում մանրամասն տեղեկություններ է հաղորդել տարածաշրջանում առկա իրավիճակի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի օրակարգի հեռանկարների վերաբերյալ։

Հաղորդվել է, թե Ադրբեջանը վճռական է տարածաշրջանում խաղաղության հաստատման և տարածաշրջանային համագործակցության զարգացման խրախուսման հարցում:

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև տարածաշրջանային այլ հարցերի շուրջ: