Բողոքի ակցիա ԱՄՆ-ում` ի պաշտպանություն Պաղեստինի. ցուցարարները ներխուժել են Կոնգրես

ԱՄՆ կոնգրեսի շենքից մոտ 50 ակտիվիստների են դուրս բերել ձեռնաշղթաներով: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

Ավելի վաղ ցուցարարները ներխուժել են Կապիտոլիումի շենքերից մեկը: Ոստիկանությունը նրանց դուրս է հանել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում մարդիկ փողոց են դուրս եկել «Կանգնեցրեք ցեղասպանությունը Գազայում» պաստառներով, «Պաղեստինն ազատ կլինի» և «Դադարեցրեք կրակը» կոչերով: