Ճանապարհաշինարարական աշխատանքներ Ախալքալաքի մունիցիպալիտետում

Ախալքալաքի մունիցիպալիտետի Խավեթի-Դավնյա-էրինջա ճանապարհի վերականգնման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆբ էջը։ 

Ենթակառուցվածքային նախագիծը տեղում ուսումնասիրել են Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը՝ տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեի հետ միասին։

Նշված հատվածում կառուցվում է երկաթ-բետոնե ճանապարհ, և գյուղացիները շուտով կկարողանան տեղաշարժվել առանց արգելքների։
Ճանապարհի 5.5 մետրանոց հատվածում կառուցվում է երկաթբետոնե ծածկ։
Ծրագիրը ֆինանսավորվում է մարզերի զարգացման հիմնադրամից և տեղական բյուջեից, իսկ արժեքը կազմում է 2 538 000 լարի։
Ճանապարհային ենթակառուցվածքների աշխատանքներն իրականացնում է «Ջավախավթոգզա» ՍՊԸ-ն։