Ախալցխացի մարզիկ Սեդրակ Կարապետյանը դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Ախալցխացի մարզիկ Սեդրակ Կարապետյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, կուդոյիստը եզրափակչում հաղթեց լիտվացի Քրիստուպաս Կանցլաուսկասին և երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Սեդրակը աշխարհի գործող չեմպիոն է։

Վրաստանի Կուդոյի ֆեդերացիայի տվյալներով՝ Եվրոպայի առաջնությունում Վրաստանից մասնակցել են 6 կուդոյիստներ, որոնք բոլորն էլ նվաճել են մեդալներ։ Վրաստանը  ստացել  է 5 ոսկե և մեկ բրոնզե մեդալ։