Շախմատի մունիցիպալ առաջնություն Ախալքալաքում

Ախալքալաքի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացվել է շախմատի մունիցիպալ առաջնություն։ Այս մասին հայտնում է Ախալքալաքի քաղաքապետարանը։

Շախմատի մրցաշարին մասնակցում էին 27 խաղացողներ։

Մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝

I-ին տեղ – Արմեն Խորշիկյան

II տեղ – Թեմուր Դոդելյա

III տեղ – Սուրիկ Առաքելյան

Հաղթող խաղացողները տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների կողմից պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և խորհրդանշական մրցանակներով: