Ախալքալաքին ավելացվեց ևս մեկ նոր պուրակ

Ապրիլի 9-ի հուշահամալիրի տարածքում, Ազատության փողոցում, ավարտվել է ռեկրեացիոն տարածքի շինարարությունը։ Այս մասին հայտնում է Ախալքալաքի քաղաքապետարանը։

Ծրագրի շրջանակներում

Կազմակերպվել են ժամանակակից չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ։
Տարածքում տեղադրվել են մանկական ատրակցիոն, սալահատակ, հեծանվային ճանապարհ, եզրաքարեր, լուսադիոդային լույսեր, կանաչ գազոններ, շատրվան, երկաթե ցանկապատ: Տարածքում տեղադրվել են նստարաններ և աղբամաններ։
Նոր պուրակը կանաչապատվել է բույսերով:
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, իր տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեի և համապատասխան ծառայության այլ ներկայացուցիչների հետ միասին տեղում ծանոթացել են ավարտված ենթակառուցվածքի նախագծին և գնահատել կատարված աշխատանքները։
Նշված պուրակի վերականգնումը զգալիորեն փոխեց Ազատության փողոցի տեսքը և գեղեցկացրեց միջավայրը։
Պուրակը դարձել է Ախալքալաքցիների ժամանցի և հանգստի գլխավոր ռեկրեացիոն գոտիներից մեկը։
Աշխատանքներն իրականացրել է «Կ-Կոմպանի» ՍՊԸ-ն, որի պայմանագրային արժեքը կազմել է ավելի քան կես միլիոն լարի։
Ծրագիրը ֆինանսավորվել է տարածաշրջանային զարգացման հիմնադրամից և տեղական բյուջեից։