Վահագն Խաչատուրյանը Սյունիքում ծանոթացել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակության պայմաններին 02.11.2023 . Արցախ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքների: Նախագահը ծանոթացել է նրանց բնակության պայմաններին, անմիջական մթնոլորտում զրուցել նրանց հետ։