Ախալքալաքի մարզիկները վերադարձել են մեդալներով

Հոկտեմբերի 5-ին Կասպիում կայացած կարատեի WKF բաց առաջնությանը մասնակցել են Ախալքալաքի մունիցիպալիտետից 14 մարզիկ՝ մարզիչ Սարգիս Մարգարյանի գլխավորությամբ, մասնակիցներից 8-ը զբաղեցրել են մրցանակային տեղեր։

Արդյունքները հետեւյալն են՝ 1-ին հորիզոնական են զբաղեցրել Կարապետյան Ժենյան՝ Զակ գյուղից, Ղազարյան Հարությունը՝ Մաջադիա գյուղից, Շախբազյան Վարդը՝ Բալխո գյուղից, Ալմասյան Գրիգորը՝ Օրջա գյուղից։ Երկրորդ հորիզոնականում են. Մուրադյան Մաքսը՝ Մաջադիա գյուղից, Ափոզյան Վահանը՝ Բուղաշեն գյուղից։ Երրորդ տեղ են զբաղեցրել. Ալեքսանյան Սերգեյը՝ Գոման գյուղից, Պարոնյան Ստյոպան՝ Մաջադիա գյուղից։

Ախալքալաքի քաղաքապետարանը մարզիկներին աջակցել է տրանսպորտ տրամադրելով։ Սարգիս Մարգարյանը նշում է, որ չնայած տարբեր գյուղերի մարզիկներ են մասնակցել, սակայն մարզումներն անցկացվում են 2 գյուղում։ Մրցաշարից մեդալներով վերադարձած մարզիկներն ստացել են հավելյալ միավորներ, արդյունքում կարող են հայտնվել Վրաստանի հավաքականում։

Նշենք, որ Սարգիս Մարգարյանը և թիմը՝ հնարավորության դեպքում, առաջիկայում պատրաստվում են մասնակցել Թբիլիսիում կայանալիք մրցաշարի։