Ռուսական օկուպացիոն ուժերի կողմից իրականացված կրակոցների հետևանքով Վրաստանի քաղաքացի է զոհվել

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության (ԱԱԾ) տվյալներով՝ ռուսական օկուպացիոն ուժերի կողմից հրազենից կրակոցների հետևանքով Վրաստանի քաղաքացի է զոհվել։

«2023 թվականի նոյեմբերի 6-ին Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի մոտ, օկուպացված տարածքում, ռուս օկուպացիոն ուժերի կողմից հրազենից կրակոցների հետևանքով տեղի բնակչին ապօրինի բերման ենթարկելու փորձի ժամանակ սպանվել է Վրաստանի քաղաքացի, մեկ քաղաքացի՝ ապօրինի բերման է ենթարկվել»։