Ադրբեջանի դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման


Բաքվում ավարտվել է շինծու քրեական գործով Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը: Նրան Ադրբեջանի դատարանը դատապարտել է 15 տարվա ազատազրկման:

Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել և խնդրել է դատարանին արդարացնել իրեն:

Հիշեցնենք, որ նրան առաջադրվել էր սպանությունների իրականացման շինծու մեղադրանք: Վագիֆ Խաչատրյանը բերման էր ենթարկվել այս տարվա հուլիսին` Լաչինի ապօրինի անցակետում։