Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են Պաղեստինի նախագահի դեմ անհաջող մահափորձի մասին

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի դեմ անհաջող մահափորձ է կատարվել, և նրա թիկնապահներից մեկը սպանվել է: Համացանցում հայտնվել է հրաձգության տեսանյութը: Այլ մանրամասներ չեն ներկայացվել:

Ավելի ուշ РИА Новости-ն, վկայակոչելով Աբասի վարչակազմում իր աղբյուրը, հերքել է տեղեկությունը: Նշվում է, որ Աբասը լիովին առողջ է և աշխատում է Ռամալլահի իր գրասենյակում:

Պաղեստինի նախագահի աշխատակազմը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել տեղեկությունը: