Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Քեմերոնը կգլխավորի երկրի արտաքին գործերի նախարարությունը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնը կստանձնի երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը, երկուշաբթի հայտնել է Դաունինգ Սթրիթը:

57-ամյա Քեմերոնը Բրիտանիայի կառավարությունը ղեկավարել է 2010-2016 թվականներին՝ 44 տարեկանում, դառնալով 1812 թվականից ի վեր ամենաերիտասարդ քաղաքական գործիչը, որը զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։ Նրա կառավարման օրոք անցկացվել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն, բայց հրաժարական է տվել, երբ բրիտանացիները հանրաքվեում քվեարկել են Brexit-ի օգտին: Քեմերոնն ինքը քարոզարշավ է իրականացրել Brexit-ի դեմ: Պաշտոնանկությունից հետո Քեմերոնը հեռացել է նաև խորհրդարանից և այդ պահից քաղաքականությամբ չի զբաղվել։

Քեմերոնը արտգործնախարարի պաշտոնում փոխարինում է Ջեյմս Քլևերլիին, որը նշանակվել է երկրի ներքին գործերի նախարար: