Ախալքալաքի մունիցիպալիտետի Խուլգումո և Կարտիկամ գյուղերի ճանապարհների վերականգնման աշխատանքները շարունակվում են։ Աշխատանքների ընթացքը տեղում ստուգել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, նրա տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն վերահսկողության ծառայության ներկայացուցիչների հետ։
Նշված հատվածում իրականացվում են ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ, և գյուղացիները շուտով կկարողանան տեղաշարժվել առանց արգելքների։
Արժեքը կազմում է 2 058 000 լարի։
Ճանապարհային ենթակառուցվածքների աշխատանքներն իրականացնում է «Ջավախավթոգզա» ՍՊԸ-ն։