Բակուրիանիում առատ տեղումների պատճառով ճանապարհների մաքրման աշխատանքները շարունակվում են

Բակուրիանիում առատ տեղումների պատճառով ճանապարհների մաքրման աշխատանքները շարունակվում են։

Մոբիլիզացված է հատուկ տեխնիկա, մաքրվում են ճանապարհները, ճանապարհներին լցվում է տեխնիկական աղ։

Անհրաժեշտության դեպքում Բորժոմիի քաղաքապետարանի և Բակուրիանի զարգացման գործակալության համապատասխան ծառայությունները կաշխատեն արտակարգ ռեժիմով։