Բազմաբնակարան շենքի կոսմետիկ վերականորոգման համար ավելի քան 110,000 լարի-Ախալցխա

Ախալցխայում նախատեսվում է վերանորոգել  Շոթա Ռուսթավելի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի ճակատը, որի համար քաղաքապետարանը նախատեսում է ծախսել ավելի քան 110.000 լարի, այս մասին տեղեկատվությունը հրապարակված է Պետական ​​գնումների գործակալության կայքում։

Ըստ մրցութային փաստաթղթերի, շենքը շահագործման հանձնելուց հետո դեռևս չի վերականգնվել, ինչի պատճառով վնասվել են ճակատը, մուտքերն ու աստիճանավանդակները, այդ թվում՝ աստիճանները։ Աշխատանքը ենթադրում է վերը նշվածի ապամոնտաժում և փոխարինում նորով։

Առաջարկները կընդունվեն նոյեմբերի 25-28-ը։ Աշխատանքների ավարտի ժամկետը պայմանագրի կնքումից հետո երեքուկես ամիս է։