Ախալքալաքում հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ախալքաքալի Սուրբ Խաչ եկեղեցում հոգեհանգստյան կարգ կատարվեց՝ ի հիշատակ 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի: Ախալքալաքցիներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:

Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցում, Արժ. Տ. Նարեկ քհն. Տիգրանյանը կատարեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի: Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթամշակութային կենտրոնների ներկայացուցիչներ և այլք: