Իրանն ու Ադրբեջանը ծրագրել են մոտ ապագայում շահագործման հանձնել Աստարայում նոր տարանցիկ ճանապարհը


Տեղի է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի հեռախոսազրույցը: Պաշտոնյաները քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերություններին, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերն ընդգծել են համատեղ նախագծերի, մասնավորապես՝ Աստարայում տարանցիկ նոր ճանապարհի, ամբարտակների նախագծերի արագ իրագործման անհրաժեշտությունը: Մուստաֆաևը նշել է, որ 2023 թ. երկու երկրի միջև  բեռնափոխադրումներն աճել են 40 տոկոսով, միջազգային տարանցումը՝ 57, երկաթուղային բեռնափոխադրումները՝ 47 տոկոսով: Կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում երկու երկրի նախագահների մասնակցությամբ շահագործման հանձնել Աստարայում նոր տարանցիկ ճանապարհը: