Կիևը հրթիռային հարձակման է ենթարկվել

Հունվարի 2-ի առավոտյան Կիևը հրթիռային հարձակման է ենթարկվել, հնչել են պայթյուններ, միացվել է օդային տագնապի ազդանշանը:

Հարձակման հետևանքով վնասվել են բնակելի տներ և ենթակառուցվածքներ: Լրատվամիջոցները հայտնում են տասը վիրավորի մասին, որոնք հոսպիտալացվել են:

Ուկրաինայի մայրաքաղաքի մի շատ շրջաններ հոսանքազրկվել են: Տարբեր հատվածներում հրթիռների բեկորներ են ընկել: