Տոկիոյում ուղևորատար ինքնաթիռը բախվել է առափնյա պահպանության ինքնաթիռին և հրդեհվել

Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանում Japan Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռ է հրդեհվել առափնյա պահպանության ինքնաթիռի հետ բախումից հետո: Օդանավում գտնվող բոլոր 379 ուղևորները տարհանվել են, սակայն առափնյա պահպանության ինքնաթիռում զոհվել է հինգ մարդ: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի տրանսպորտի նախարարը:

Առափնյա պահպանության ինքնաթիռը, որը պետք է պարենամթերք հասցներ հզոր երկրաշարժից տուժած շրջաններ, բախվել է Japan Airlines-ի ինքնաթիռին, երբ այն վայրէջք է կատարել թռիչքուղու վրա: Վերջինս Տոկիո է ժամանել Հոկայդոյի օդանավակայանից: