Իրանում Գոլզար Շահեդի գերեզմանատուն տանող ճանապարհին տեղի ունեցած պայթյունների պատճառով 103 մարդ է զոհվել


Իրանի Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված արարողության ժամանակ Գոլզար Շահեդի գերեզմանատուն տանող ճանապարհին երկու ուժգին պայթյուն է լսվել։

Հաղորդվել է, որ, ականատեսների վկայությամբ, պայթյունը տեղի է ունեցել գազի բալոնների պատճառով, սակայն այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։

IRNA գործակալության տվյալով՝ Քերմանում պայթյունի հետևանքով զոհվել է 103 մարդ, մոտ 200 մարդ վիրավորվել է։