Արգենտինան Մեծ Բրիտանիային առաջարկել է վերանայել Ֆոլկլենդյան կղզիների պատկանելության հարցը

Արգենտինայի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, Մեծ Բրիտանիային առաջարկել վերսկսել երկկողմ բանակցությունները՝ Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների պատկանելության հարցը քննարկելու համար:

Նշվում է, որ Մեծ Բրիտանիան 1833 թվականի հունվարի 3-ին ուժով գրավել է կղզիները, որոնք ի սկզբանե պատկանել են Արգենտինային:

«Արգենտինայի կառավարությունն ու ժողովուրդն ապօրինի օկուպացիայից 191 տարի անց հաստատում են Ֆոլկլենդյան կղզիների, Հարավային Ջորջիա կղզու, Հարավային Սանդվիչյան կղզիների և դրանց հարակից ծովային շրջանների նկատմամբ ինքնիշխանության իրենց օրինական և անօտարելի իրավունքները»,- նշված է հայտարարության մեջ: