Բաղդադը մտադիր է կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու օտարերկրյա զինվորականների ներկայությունը երկրում

Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերի ներկայության հիմնավորումն ավարտվել է, և Բաղդադը մտադիր է կոնկրետ միջոցներ ձեռնարկել երկրում օտարերկրյա զինվորականների ներկայությանը վերջ տալու համար։ Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ Սուդանին։

Իրաքի վարչապետը նշել է, որ երկրի իշխանություններն այժմ «որոշում են երկկողմ կոմիտեի շրջանակներում բանակցությունների մեկնարկի ամսաթիվը, որը ստեղծվել է Իրաքում կոալիցիայի ուժերի ներկայությունը դադարեցնելուն ուղղված միջոցներ մշակելու համար»:

Ալ-Սուդանին դատապարտել է կոալիցիոն ուժերի վերջին հարձակումները Ալ-Հաշդ ալ-Շաաբիի զինյալների դիրքերի վրա, որոնք, ըստ նրա, «պետությանը ենթակա պաշտոնական կազմավորումներ են և իրաքյան բանակի անբաժանելի մասը»: