Սբ. Ծննդյան Պատարագ Ախալցխայի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Սույն թվականի Հունվարի 5-ին` Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան «ՃՐԱԳԱԼՈՒՅՑ»-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում պատարագ մատուցեց Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների Հոգևոր Տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը։

Հոգշ Հայր Սուրբը մեկնեց օրվա խորհուրդը և շնորհավորեց ներկա հավատացյալներին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ։

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՒ ՀԱՅՏՆԵՑԱՎ
ՄԵԶ ԵՒ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ