Աբդուլաևան հայտարարել է, թե Ադրբեջանում ձերբակալված Ֆրանսիայի քաղաքացին կասկածվում է լրտեսության համար


2023 թվականի դեկտեմբերի 4-ին Ադրբեջանում ձերբակալվել է Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը։

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, թե Ռայանը ձերբակալվել է «լրտեսական գործողություններ կատարելու կասկածանքով», դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել չորս ամիս ժամկետով կալանավորումը:

Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ Ռայանը սննդամթերքի և հումքի ներկրման և տարածման Mekrokama ընկերության գլխավոր տնօրենն է: