Արդարադատության միջազգային դատարանը քննում է Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցը Գազայի վերաբերյալ

Արդարադատության միջազգային դատարանն այսօր Հաագայում սկսել է Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցի լսումները՝ կապված Իսրայելի կողմից Գազայի հատվածում Ցեղասպանության մասին կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ:

Նիստին ներկա է Հարավաֆրիկյան պատվիրակությունը՝ 20-ից ավելի պատվիրակներով: Այն գլխավորում է ՀԱՀ արդարադատության նախարար Ռոնալդ Լամոլան։ Դատավորների թիվը 15 է: Իսրայելի պատվիրակությունը ելույթ կունենա վաղը:

ՄԱԿ-ի դատարանում ՀԱՀ ներկայացուցիչ Վիսումուզի Մադոնսելան իր ելույթում հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները պաղեստինցիների նկատմամբ ապարտեիդի քաղաքականություն են վարում: