Շնորհավորում եմ Ստեֆան Սեժուռնեին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով. Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ստեֆան Սեժուռնեին՝ Ֆրանսիայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Սրտանց շնորհավորում եմ Ստեֆան Սեժուռնեին՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով և լավագույնն եմ մաղթում՝ Ֆրանսիայի ազդեցության համար ծառայության հարցում իր բարձր առաքելության համար։ Անհամբեր սպասում եմ միասին աշխատելուն՝ Հայաստան-Ֆրանսիա բարեկամությունն ու գործընկերությունն ամրապնդելու ուղղությամբ»,- գրել է Արարատ Միրզոյանն X-ի իր միկրոբլոգում: