Արարատ Միրզոյանը շնորհավորել է Չո ԹԵ Յուլին՝ Հարավային Կորեայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Չո ԹԵ Յուլին՝ Կորեայի Հանրապետության ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ:

«Իմ շնորհավորանքներն եմ հղում Նորին գերազանցություն պարոն Չո ԹԵ Յուլին՝ Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և լավագույն մաղթանքներ հղում հաջող պաշտոնավարման համար: Ակնկալում եմ համատեղ աշխատանք՝ Հայաստան-Կորեայի Հանրապետություն քաղաքական երկխոսության հետագա խորացման, համատեղ օրակարգի առաջխաղացման և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ուղղությամբ»,- գրել է Արարատ Միրզոյանն Իքսի իր միկրոբլոգում: