Լեհաստանը Ուկրաինայի հետ սահմանի մոտ ակտիվացրել է իր ավիացիան

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը բնակչությանը տեղեկացրել է ռուսական ավիացիայի ակտիվության ուժեղացման պատճառով Ուկրաինայի հետ սահմանի մոտ հանրապետության և նրա դաշնակիցների ռազմական ինքնաթիռների թռիչքների մասին:

Երկրի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ որոշում է կայացվել ակտիվացնել լեհական ավիացիան՝ Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար: