Ի պատասխան Ֆրանսիայի Սենատի բանաձևի՝ Բաքվում կոչ են արել բարձրացնել Կորսիկայի անկախության ճանաչման հարցը

Բաքուն արձագանքել է Ֆրանսիայի Սենատի՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով բանաձևի ընդունմանը: Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը փաստաթուղթ է ընդունել, որով առաջարկել է դադարեցնել Ֆրանսիայի հետ բոլոր տնտեսական հարաբերությունները և բարձրացնել Կորսիկայի անկախության ճանաչման հարցը:

«Ֆրանսիայի դեմ պատժամիջոցներ կիրառել, հայտնաբերելու դեպքում սառեցնել Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ցանկացած ակտիվ, դադարեցնել Ֆրանսիայի հետ բոլոր տնտեսական հարաբերությունները: Ֆրանսիական բոլոր ընկերությունները, այդ թվում՝ Total-ը, պետք է վտարվեն Ադրբեջանից։ Արգելել ֆրանսիական ընկերություններին մասնակցել պետպատվերով նախագծերին։ Հանձնարարել Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ քայլեր ձեռնարկել Կանակիի, Մաոհի Նուիի և Կորսիկայի անկախությունը ճանաչելու ուղղությամբ»,- կոչ են արել խորհրդարանականները: