ԿԺԴՀ զինվորականները միջուկային ստորջրյա անօդաչու սարք են փորձարկել

Փհենյանը հայտնել է, որ հյուսիսկորեացի զինվորականները փորձարկել են միջուկային էներգիայով աշխատող նոր ստորջրյա անօդաչու սարք «Հայիլ-5-23»՝ ի նշան ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի ռազմածովային զորավարժությունների դեմ բողոքի: Հյուսիսային Կորեան այդ զորավարժություններն անվանել է սադրիչ։

Հաղորդվում է, որ ստորջրյա հարձակողական անօդաչուները, որոնք կարող են միջուկային զենք կրել, փորձարկվել են երկրի արևելյան ափի ջրերում:

Փհենյանը նախազգուշացրել է, որ կշարունակի ձեռնարկել «պատասխան գործողություններ՝ կանխելու ԱՄՆ ռազմածովային նավատորմի և նրա դաշնակիցների թշնամական գործողությունները» և սպառնացել է «աղետալի հետևանքներով»: