Եվրախորհուրդը մարդու իրավունքների նոր հանձնակատար ունի

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Իռլանդիայի ներկայացուցիչ Մայքլ Օ՛Ֆլահերթիին ընտրել է մարդու իրավունքների հանձնակատար, որն այդ պաշտոնում փոխարինելու է Դունյա Միյատովիչին:

Օ՛Ֆլահերթիի թեկնածությունը պաշտպանել է ԵԽԽՎ 104 պատգամավոր: Նա պաշտոնը կստանձնի ապրիլի 1-ից:

Մարդու իրավունքների հանձնակատարն անկախ և անկողմնակալ ինստիտուտ է, որը հիմնադրվել է 1999 թվականին Եվրոպայի խորհրդի կողմից՝ կազմակերպության անդամ պետություններում մարդու իրավունքների իրազեկմանը և հարգանքի բարձրացմանը նպաստելու նպատակով: Հանձնակատարին հաստատում է նախարարների կոմիտեն՝ վեց տարի ժամկետով։