Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը

Բաքվի դատարանը 4 ամսով երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի, գեներալ Դավիթ Մանուկյանի ապօրինի կալանքի ժամկետը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքվի դատարանի որոշմամբ՝ Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը ևս երկարաձգվել է 4 ամսով: