Երախտագիտություն ենք հայտնում այն կանանց և տղամարդկանց, ովքեր ապահովում են Հայաստանի պաշտպանությունը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առիթով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորական գրառում է կատարել:
 
«Բանակի օրվա առթիվ Ֆրանսիայի դեսպանությունը շնորհավորում է Հայաստանին և իր երախտագիտությունը հայտնում համազգեստ կրող այն կանանց և տղամարդկանց, ովքեր ապահովում են այս երկրի պաշտպանությունը և իր հյուրերի՝ մեր անվտանգությունը»,- ասված է շնորհավորական գրառման մեջ:

 

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին