Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալուրանդի խոսքերով Ադրբեջանը գնում է ավտորիտար Ռուսաստանի և Բելառուսի քայլերով

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալուրանդը «X» միկրոբլոգում գրել է.

«Ադրբեջանը գնում է ավտորիտար Ռուսաստանի և Բելառուսի քայլերով։ Դա հիասթափեցնող է և տխուր: Անսպասելի վարքագիծ մի երկրի կողմից, որը ցանկանում է լինել ԵՄ-ի «վստահելի տնտեսական գործընկերը» » ։